Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի տարածքում և մայրաքաղաքում։
Հանրապետության տարածքում
Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 18-ին, ինչպես նաև 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, իսկ 16-17-ը և 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, իսկ 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում
Հոկտեմբերի 14-ի և 17-ի ցերեկը, ինչպես նաև 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ի գիշերը և կեսօրից հետո, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Ըստ բազմամյա կլիմայական տվյալների՝ հոկտեմբերի 15-ին Երևանում օդի առավելագույն ջերմաստիճան գրանցվել է 1997 թվականին (27.6°C), նվազագույնը՝ 1990 թվականին (-0.2°C), իսկ օրական միջին ջերմաստիճանը կազմում է 13.9°C։