Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

ՀԱՊԿ-ը կարող է զրկել Հայաստանին ձայնի իրավունքից․ Սերգեյ Լավրով

10.11.2026 16:25
ՀԱՊԿ-ը կարող է զրկել Հայաստանին ձայնի իրավունքից․ Սերգեյ Լավրով

Հայաստանը չի կատարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին կներկայացվի որոշման նախագիծ՝ Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ։

Նախարարի խոսքով՝ Հայաստանն արդեն ավելի քան երկու տարի է, ինչ պարտք ունի ՀԱՊԿ-ի բյուջեին, ինչը հիմք է տալիս կիրառելու կանոնադրությամբ նախատեսված համապատասխան հոդվածները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չէր բացառել նաև Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարցի քննարկումը՝ կուտակված անդամավճարների չվճարման պատճառով:


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է