Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

17.09.2026 13:25
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Բուլղարիայում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում սեպտեմբերի 17-ին պայքարը կսկսեն Հայաստանի ներկայացուցիչները:

Առաջին մրցումային օրը ռինգ դուրս կգան Էլիդա Քոչարյանը (65 կգ), Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Հարություն Հակոբկոխյանը (70 կգ) և Նարեկ Մանասյանը (90 կգ):

Կանանց մրցաշարում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ, իսկ տղամադրկանց պայքարում՝ 10 բռնցքամարտիկ:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լուսյա Ավետիսյանը (54 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ) և Դավիթ Չալոյանը (+90 կգ):

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է