Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակի տեսություն

20.10.2026 11:37
Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակի տեսություն

Հայաստանում հոկտեմբերի 20-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ՝ քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։  

Մայրաքաղաք Երևանում ցերեկը կանխատեսվում է +21-ից +23 աստիճան, իսկ երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև +15-ից +17 աստիճան։  

Մարզերում նույնպես կգրանցվի համեմատաբար տաք եղանակ․ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +13-ից +17 աստիճան։ Կոտայքի լեռնային շրջաններում ցերեկային ջերմաստիճանը կհասնի +13-ից +16-ի, իսկ նախալեռնային հատվածներում՝ +19-ից +22 աստիճանի։ Գեղարքունիքի մարզում կանխատեսվում է +15-ից +19, Լոռիում՝ +12-ից +16 աստիճան։  

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +13-ից +16 աստիճան, իսկ հովտային գոտիներում՝ +16-ից +20 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային հատվածներում ջերմաստիճանը կհասնի +13-ից +16-ի, նախալեռնային շրջաններում՝ +19-ից +23 աստիճանի։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է