Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հայաստանի Պրեմիեր լիգա. 8-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը

21.09.2026 10:20
Հայաստանի Պրեմիեր լիգա. 8-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացել են 8-րդ տուրի հանդիպումները: Տուրի կենտրոնական խաղում «Ալաշկերտը» և «Փյունիկը» բաժանվել են մարտական ոչ-ոքիով՝ 3:3: 0:2-ից հետո «Ալաշկերտը» խփել է 3 գոլ ու առաջ անցել հաշվի մեջ, սակայն վերջին վայրկյաններին գոլ է բաց թողել դարպասապահ Արսեն Բեգլարյանի կոպիտ սխալի պատճառով:

ԲԿՄԱ – «Սարդարապատ» խաղի վերջնամասը ևս լարված է ստացվել: Թիմերը մեկական գոլ են խփել ավելացված ժամանակում:

Տուրը հաղթական է ստացվել գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի», «Նոայի», «Ուրարտուի» և «Արարատի» համար:

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է