Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հայաստանն ու Լիտվան ստորագրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը

06.10.2026 16:23
Հայաստանն ու Լիտվան ստորագրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև ամփոփել 2026 թվականին իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել ՀՀ զինված ուժերի կերպափոխման ընթացքը։

Խորհրդակցությունների ավարտին Լևոն Այվազյանը և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների խմբի ղեկավար Գաբիա Դամալակայտեն ստորագրել են Հայաստանի և Լիտվայի ՊՆ-ների միջև 2027 թվականի համագործակցության ծրագիրը։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է