Հոկտեմբերի 26-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ՝ քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20-ից +22 աստիճանի, իսկ երեկոյան կնվազի մինչև +13-ից +15 աստիճան։
Մարզերում ևս կպահպանվի համեմատաբար տաք եղանակ։ Արարատյան դաշտում, Արմավիրում և Վայոց ձորի նախալեռներում ցերեկը կգրանցվի ամենաբարձր ջերմաստիճանը՝ +20-ից +23 աստիճան։ Կոտայքի, Արագածոտնի և Տավուշի նախալեռնային ու հովտային շրջաններում ջերմաստիճանը կտատանվի +16-ից +20 աստիճանի միջակայքում, իսկ լեռնային գոտիներում օդը կտաքանա մինչև +13-ից +17 աստիճան։ Շիրակում և Լոռիում ցերեկային ժամերին սպասվում է +13-ից +18 աստիճան տաքություն, Գեղարքունիքում՝ +11-ից +15 աստիճան։ Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է +18-ից +21, նախալեռնային հատվածներում՝ +13-ից +17, իսկ լեռնային գոտիներում՝ +9-ից +12 աստիճան։