Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը Երևանում կհասնի +23°-ի

27.10.2026 08:41
Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը Երևանում կհասնի +23°-ի

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ՝ քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +21-ից +23 աստիճանի, իսկ երեկոյան կնվազի մինչև +14...+16 աստիճան։

Մարզերում ևս կպահպանվի համեմատաբար տաք եղանակային ֆոն։ Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի հովտային շրջաններում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +19-ից +23 աստիճանի սահմաններում։

Տավուշի հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է +15-ից +20 աստիճան տաքություն։ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային շրջաններում ցերեկը կգրանցվի +11-ից +20 աստիճան։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է