Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Տավուշի մարզում, մոլորվելու հետևանքով հայտնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանին։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության՝ ավելի վաղ իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Ադրբեջանի քաղաքացին Հայաստանի տարածք էր անցել մոլորվելու պատճառով։ Համապատասխան գործընթացների ավարտից հետո նա սահմանված կարգով փոխանցվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին։