Նոյեմբերի 29-ին կայանալիք Նոյեմբերյան համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու է Մխիթար Խաչիկյանը։
Ըստ «Հրապարակ» օրաթերթի հրապարակման՝ Խաչիկյանն ունի տնտեսագիտական և շինարարական կրթություն, աշխատել է որպես մաթեմատիկայի ու կիրառական տնտեսագիտության ուսուցիչ Դովեղի դպրոցում, եղել է ավագանու անդամ, իսկ 2016 թվականից ղեկավարում է «Տրանսգազ» ՍՊԸ-ի Դիլիջանի մասնաճյուղը։
Պարբերականը նշում է, որ ՔՊ թեկնածուի ընտանիքը տարածաշրջանում հայտնի է գազամատակարարման ոլորտում ծավալած բիզնես գործունեությամբ և ունի մի քանի ԱԳԼՃԿ-ներ։ Բացի այդ, Խաչիկյանը թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արկադի Հարությունյանի աներձագն է։ Իր ուղերձում թեկնածուն ընդգծել է, որ պատրաստակամ է համայնքի բարձրացրած խնդիրները հասցնել Կառավարություն և հետևողական լինել դրանց լուծման հարցում։