Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

«HD 3167 b»․ Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը «լավային» էկզոմոլորակը

13.10.2026 15:34
«HD 3167 b»․ Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը «լավային» էկզոմոլորակը

Գիտնականները հայտնաբերել են արտասովոր էկզոմոլորակ, որի մակերևույթը, ըստ նախնական տվյալների, ծածկված է հալված լավայով, սակայն միևնույն ժամանակ պահպանում է սեփական մթնոլորտը։ Երկրից շուրջ 154 լուսատարի հեռավորության վրա գտնվող «HD 3167 b» անվանումը կրող քարե գերերկիրն աչքի է ընկնում իր ծայրահեղ արագ պտույտով․ այն իր մայր աստղի շուրջ մեկ ամբողջական պտույտն ավարտում է ընդամենը մեկ երկրային օրում։

Իր աստղին չափազանց մոտ գտնվելու պատճառով մոլորակը ենթարկվում է ինտենսիվ ճառագայթման, ինչն էլ պայմանավորում է նրա մակերևույթի ծայրահեղ բարձր ջերմաստիճանը։ Այնուամենայնիվ, «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակի միջոցով իրականացված վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այս երկնային մարմինը կարողացել է պահպանել իր մթնոլորտային շերտը։

Մասնագետների գնահատմամբ՝ առկա մթնոլորտը կարևոր դեր է խաղում ջերմության վերաբաշխման գործում․ այն կլանում է մոլորակի ցերեկային՝ լուսավորված հատվածում կուտակված էներգիայի մի մասը և փոխանցում դեպի գիշերային՝ մութ կողմ։

Այս յուրահատուկ բնութագրերի շնորհիվ «HD 3167 b»-ն գիտական համայնքի կողմից արդեն դիտարկվում է որպես մինչ օրս հայտնի մթնոլորտ ունեցող ամենասառը «լավային» էկզոմոլորակը։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է