Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հող են պատրաստում․ իշխանությունը ցանկանում է արգելել ընդդիմադիր կուսակցությունները

29.10.2026 17:01
Հող են պատրաստում․ իշխանությունը ցանկանում է արգելել ընդդիմադիր կուսակցությունները

կուսակցությունները»

«Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում ահազանգում է իշխանություններից նախապատրաստվող նոր, վտանգավոր քաղաքական սցենարի մասին։ Ըստ թերթի տեղեկությունների՝ Փաշինյանի թիմը հող է նախապատրաստում Հայաստանում որոշ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը կասեցնելու և օրենքից դուրս հայտարարելու համար։

Այս գործընթացի սկիզբը դրվեց հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո, երբ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց «պատերազմի եռագլուխ կուսակցության ոչնչացման» և «դրսից կառավարվող լրտեսական ընդդիմությանն արմատախիլ անելու» անհրաժեշտության մասին։ Իշխանության ղեկավարն ակնհայտորեն փորձում է իրեն վերապահել «պետականակենտրոն ընդդիմություն» ձևավորելու կամ թույլատրելու մենաշնորհը։

Քաղաքական այս «պատվերը» երեկ արդեն շրջանառության մեջ դրվեց Ազգային ժողովի ամբիոնից։ Փաշինյանի նորաթուխ թիմակից, պատգամավորի մանդատ ստացած Էդգար Առաքելյանն իր բեմելը նշանավորեց ընդդիմության հասցեին հնչեցրած կոշտ հայտարարություններով՝ կոչ անելով Փաշինյանին «զբաղվել ընդդիմությամբ» և անգամ քննիչ հանձնաժողով ստեղծել նրանց գործունեությունն ուսումնասիրելու համար։

ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունն օգտագործում է իր ավանդական գործիքակազմը․ նախ տեղեկատվական դաշտում «եփում» են հարցը, ձևավորում արհեստական հանրային պահանջ, որից հետո հանդես են գալու համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ։ Սա ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարության քողի տակ իրականացվող բացահայտ բռնատիրական ակտ, որի նպատակն է իսպառ վերացնել իրական ընդդիմությունը և քաղաքական դաշտում թողնել բացառապես իշխանահպատակ «կցորդներ»։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է