Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հոկտեմբերի 31-ի ցերեկը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +17-ից +19, իսկ երեկոյան կնվազի մինչև +12-ից +14 աստիճանի։
Մարզերում ցերեկային ջերմաստիճանները կբաշխվեն հետևյալ կերպ․
Շիրակ, Գեղարքունիք․ +11-ից +16 աստիճան։
Կոտայք․ լեռնային շրջաններում՝ +11-ից +15, նախալեռնայինում՝ +15-ից +18 աստիճան։
Լոռի․ +14-ից +17 աստիճան։
Տավուշ․ նախալեռնային շրջաններում՝ +14-ից +17, հովտայինում՝ +17-ից +20 աստիճան։
Արագածոտն․ լեռնային շրջաններում՝ +11-ից +14, նախալեռնայինում՝ +14-ից +18 աստիճան։
Արարատ․ նախալեռնային շրջաններում՝ +15-ից +18, հովտայինում՝ +18-ից +20 աստիճան։
Արմավիր․ +18-ից +20 աստիճան։
Վայոց ձոր․ լեռնային շրջաններում՝ +10-ից +14, նախալեռնայինում՝ +17-ից +20 աստիճան։
Սյունիք․ լեռնային շրջաններում՝ +10-ից +14, նախալեռնայինում՝ +14-ից +18, իսկ հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +18-ից +22 աստիճան։