Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 6-ի կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում կանխատեսվում է անձրև և ամպրոպ։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20-22-ի, իսկ երեկոյան կնվազի մինչև +14-16 աստիճան։
Մարզերում ցերեկը սպասվում է հետևյալ ջերմաստիճանը․
Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կտատանվի +20-24 աստիճանի սահմաններում։ Կոտայքի, Արագածոտնի և Տավուշի նախալեռներում կգրանցվի +17-21 աստիճան տաքություն։ Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի ու Վայոց ձորի լեռնային շրջաններում ջերմաստիճանը կհասնի +13-18-ի, իսկ Սյունիքի լեռնային գոտում կդիտվի +10-14 աստիճան։