Հայաստանի առանձին շրջաններում հոկտեմբերի 2-ին կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն․ սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» փոխանցմամբ՝ առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ, քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի +21․․․+23, իսկ երեկոյան՝ +15․․․+17 աստիճան։ Շիրակի, Լոռու մարզերում և Տավուշի նախալեռներում ցերեկը սպասվում է +13․․․+17 աստիճան, մինչդեռ Տավուշի հովտային հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի +17․․․+20-ի։ Գեղարքունիքի մարզում, ինչպես նաև Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է +13․․․+16 աստիճան։ Կոտայքի նախալեռներում օդի ջերմաստիճանը կլինի +18․․․+21, իսկ Արագածոտնի նախալեռնային հատվածներում՝ +17․․․+22 աստիճան։