Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հովիկ Աբրահամյանի եղբայրը վերականգնել է համայնքին պատճառված 26 մլն դրամ վնասը

18.09.2026 18:10
Հովիկ Աբրահամյանի եղբայրը վերականգնել է համայնքին պատճառված 26 մլն դրամ վնասը

Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, այսօր՝ 2026թ. սեպտեմբերի 18-ին, ձերբակալվել է։ «Հետքի» աղբյուրները հայտնում են, որ Հ. Աբրահամյանը վերականգնել է համայնքին պատճառված մոտ 26 մլն դրամը և տվել է խոստովանական ցուցմունք։

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ նա ձերբակալվել է Կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերին։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է