Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

«Հրապարակ». Ով է տեղափոխվել Գագիկ Ծառուկյանի մենախուց

06.11.2026 12:10
«Հրապարակ». Ով է տեղափոխվել Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, ԱԱԾ մեկուսարանում Գագիկ Ծառուկյանի մենախուց են տեղափոխել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Գևորգ Հարությունյանին: Մինչ այդ Ծառուկյանը՝ իր իսկ ցանկությամբ, կալանավորման առաջին իսկ օրվանից խցում մենակ է եղել։ Օրենքը դա թույլատրում է: Մենախցերում են իրենց կալանքը կրում Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը:

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց, Քրեակատարողական ծառայությունից հրաժարվեցին պատասխանել մեր հարցին։ Նշենք, որ նոյեմբերի 5-ին դատարանը երեք ամսով երկարաձգել է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը»։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է