Սեպտեմբերի 2-ին Եվրոպական միության (ԵՄ) խորհուրդը հավանություն է տվել մի նախագծի, որի վերջնական ընդունման դեպքում հայկական ծագման արտադրանքը երկու տարով Եվրոպա կներմուծվի առանց ներմուծման տուրքերի, իսկ որոշ արտադրատեսակների նկատմամբ կիրառվելու են սակագնային քվոտաներ։ ACSES վերլուծական կենտրոնը գնահատել է այդ միջոցառումների իրական ծավալներն ու հնարավոր հեռանկարները։
Հատկանշական է, որ այս նախագիծը կազմելիս ԵՄ-ն հիմք է ընդունել միայն իրավաբանական անձ հանդիսացող հայաստանյան արտահանողների տվյալները, մինչդեռ Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղեն արտահանողների շրջանում բազմաթիվ են ֆիզիկական անձինք։