Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է մասնակցել իր ընտանեկան բիզնես օբյեկտների բացմանը, որոնք հանրությանն այլ կերպ են ներկայացվում։ Մասնավորապես, սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահն ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Շամախիում մասնակցել են նորակառույց Meysari Grand Hotel & SPA համալիրի բացման արարողությանը, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Համալիրը գտնվում է ծովի մակարդակից 1050 մետր բարձրության վրա։ Այն ներառում է հյուրանոցի գլխավոր շենքը, քոթեջներ, ռեստորաններ, սպա կենտրոն, կոնֆերանսների սրահ, մարզադաշտեր և ուղղաթիռի վայրէջքի հրապարակ։ Նախագահական աշխատակազմի տվյալներով՝ համալիրը ստեղծել է 320 աշխատատեղ։