Ամերիկացի գործարար Իլոն Մասկը մեղադրել է Ուկրաինայի քաղաքական էլիտային Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության հաշվին հարստանալու մեջ՝ պնդելով, որ այդ միջոցների մի մասը կոռուպցիոն մեխանիզմներով վերադառնում է ԱՄՆ։
Մասկի դիտարկմամբ՝ Ուկրաինայում սոցիալական խոր անդունդ է ձևավորվել․ քաղաքական վերնախավը հարստանում է Կիևին հատկացվող հարյուր միլիարդավոր դոլարների հաշվին, մինչդեռ շարքային քաղաքացիների զավակները զորակոչվում են բանակ և զոհվում առաջնագծում։
Ամերիկացի ձեռնարկատերը նաև հայտարարել է, որ ամերիկացի հարկատուների հատկացրած ֆինանսական միջոցները «լվացվում են» և հետագայում ուղղվում հենց Միացյալ Նահանգներում անցկացվող քաղաքական արշավների ֆինանսավորմանը։
«Ահա թե ինչու որոշ քաղաքական գործիչներ Ուկրաինայի մասին ավելի շատ են մտահոգվում, քան Ամերիկայի»,- ընդգծել է Մասկը։