Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

21.10.2026 09:50
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, իսկ 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին և 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 20-ի և 25-ի երեկոյան ժամերին հնարավոր է, իսկ 21-ի երեկոյան, 22-ին և 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24-ին և 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալների համաձայն՝ օդի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1986 թվականին (+24.9°C), նվազագույնը՝ 1977 թվականին (-1.9°C), իսկ օդի միջին օրական ջերմաստիճանը կազմում է +12.3°C։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է