Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում հոկտեմբերի 24-ին․ ջերմաստիճանն ըստ մարզերի

24.10.2026 12:47
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում հոկտեմբերի 24-ին․ ջերմաստիճանն ըստ մարզերի

Հայաստանի առանձին շրջաններում հոկտեմբերի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +21-ից +23 աստիճանի, իսկ երեկոյան կնվազի մինչև +12-ից +14 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկը կանխատեսվում է +13-ից +18 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13-ից +17, նախալեռնային շրջաններում՝ +18-ից +21 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկային ժամերին սպասվում է +12-ից +16 աստիճան։ Լոռու մարզում ցերեկը կգրանցվի +14-ից +18 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +14-ից +18, հովտային շրջաններում՝ +18-ից +22 աստիճանի: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +13-ից +17, նախալեռնային շրջաններում՝ +18-ից +22 աստիճան։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է