Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը ներկայացրել է իր հրաժարականի դիմումը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն արդեն ընդունել է նախարարի հրաժարականը։
Նավթի նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել Իրանի ազգային նավթային ընկերության ղեկավար Համիդ Բորդը։ Հրաժարականի պատճառների վերաբերյալ պաշտոնական մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։