Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցի մուտքի մոտ ԱՄՆ-ի կողմից շահագործվող ջրային անօդաչու են խոցել:
Նավարկությանը հետևող ծառայությունների տվյալները ցույց են տալիս, որ Հորմուզի նեղուցով երեկ անցել է 7 նավ՝ նախորդ օրվա 11-ի համեմատ, ինչը զգալիորեն ցածր է 10-օրյա միջին 15-ից, հաղորդում է Reuters-ը։ Նախնական տվյալներով՝ ջրային ուղուց դուրս են եկել երկու նավ, մուտք գործել՝ հինգը։Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Իրանը պնդում են, թե իրենք են վերահսկում Հորմուզի նեղուցը, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի և գազի մոտ 20 տոկոսը: