Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Իրար հաջորդող երկրաշարժեր Թուրքիայի հարավում

04.10.2026 19:56
Իրար հաջորդող երկրաշարժեր Թուրքիայի հարավում

Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրի հարավային նահանգներում կարճ ժամանակահատվածում երեք հաջորդական երկրաշարժ է արձանագրվել։

Ստորգետնյա առաջին ցնցումները գրանցվել են Ադանա նահանգի Սայմբեյլի շրջանում, որտեղ տեղի է ունեցել 4,8 և 4,9 մագնիտուդով երկու երկրաշարժ։ Կարճ ժամանակ անց երրորդ՝ 5,2 մագնիտուդ հզորությամբ ցնցումն արձանագրվել է հարևան Օսմանիե նահանգի Սումբաս շրջանում։

Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ պատահարի հետևանքով ավերածությունների կամ զոհերի վերաբերյալ պաշտոնական տվյալներ այս պահին չեն ստացվել։ Մասնագետները շարունակում են իրականացնել տարածքի մոնիթորինգ։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է