Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Իրավապահ համակարգի նոր «ստանդարտները» և քաղաքական կալանքների մշակույթը․ ինչ է գրում մամուլը

07.11.2026 13:13
Իրավապահ համակարգի նոր «ստանդարտները» և քաղաքական կալանքների մշակույթը․ ինչ է գրում մամուլը

«Փաստ» օրաթերթը գրում է, որ Հայաստանում իրավապահ համակարգը վաղուց արդեն չի ծառայում օրենքի գերակայության ապահովմանը, այլ գործում է բացառապես քաղաքական նպատակահարմարության տրամաբանությամբ։ Պարբերականի գնահատմամբ՝ ժամանակակից իրավապահ մարմիններն առաջնորդվում են այն սկզբունքով, որ ցանկացած ընդդիմադիր գործիչ կարող է ենթարկվել բազմակի կալանավորման՝ անկախ ապացույցների բացակայությունից։

Որպես օրինակ՝ թերթը մատնանշում է Սամվել Կարապետյանի կրկնակի կալանավորման որոշումը՝ ընդգծելով, որ նման մոտեցումները Հայաստանում դարձել են սովորական պրակտիկա։ Հրապարակման մեջ հեղինակները քննադատում են գործող իշխանությունների վարած քաղաքականությունը նաև արտաքին և անվտանգային ոլորտներում՝ շեշտելով, որ ներքին հասարակական-քաղաքական ճնշումներին զուգընթաց՝ լուրջ մարտահրավերներ են ստեղծվում պետականության և անվտանգության համակարգի համար։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է