Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

«Իշխանությունն արկածախնդրության է պատրաստվում»․ Տիգրան Աբրահամյան

24.10.2026 13:42
«Իշխանությունն արկածախնդրության է պատրաստվում»․ Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին և գործող իշխանությունների որդեգրած քաղաքականությանը:

Նրա գնահատմամբ՝ բոլորի համար պարզ է, թե ինչ է նշանակում ընտրություններ փաշինյանական ձևաչափով․ դրանք ուղեկցվում են կալանավորումներով, բռնաճնշումներով, ձայների յուրացմամբ, թշնամության ու ատելության տարածմամբ, ինչպես նաև հասարակական խոր հիասթափության ալիքով:

Տիգրան Աբրահամյանը նշել է, որ թեև չգիտի, թե արտահերթ ընտրություններից ակնկալիքներ ունեցողներն ինչ սցենարներ են մշակել, սակայն վստահ է՝ իշխանությունը պատրաստվում է հերթական արկածախնդրությանը: Ըստ նախկին պատգամավորի՝ այդ գործընթացում այլ քաղաքական ուժերի և գործիչների դերը կա՛մ պատասխանատվության կիսումն է լինելու, կա՛մ ճնշումների նոր ալիքի տակ հայտնվելը:

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտի անելիքներին՝ նա ընդգծել է, որ իշխանության սահմանած կանոններով ու նույն գործելաոճով շարժվելը ծուղակ է: Իրավիճակին համարժեք քայլեր չձեռնարկելու դեպքում, ըստ Աբրահամյանի, ցավոտ հարվածներ են ստանալու թե՛ հավաքական ընդդիմությունը, թե՛ պետությունը:


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է