Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Կոբախիձե․ «Սահմանագծում և սահմանազատում է անհրաժեշտ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»

04.10.2026 21:37
Կոբախիձե․ «Սահմանագծում և սահմանազատում է անհրաժեշտ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»

Վրաստանը մտադիր է բարեկամական մթնոլորտում շարունակել սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Imedi հեռուստաընկերության «Բաց երկնքի տակ» հաղորդման ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Անդրադառնալով ադրբեջանական կողմում գտնվող վրացական Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում սահմանազատման հարցին՝ Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ խնդիրը ժառանգություն է մնացել նախորդ իշխանություններից, որոնց կառավարման օրոք իրավիճակը վատթարացել էր անճշտություններ պարունակող քարտեզների պատճառով։

«Մենք ակտիվորեն և բարեկամական մթնոլորտում աշխատում ենք Գարեջիի սահմանագծման ու սահմանազատման ուղղությամբ։ Ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Երկու հարևանների հետ էլ սահմանազատման գործընթացն անհրաժեշտություն է, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են»,- նշել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը միաժամանակ հավաստիացրել է, որ TRIPP նախագիծը որևէ կերպ չի խոչընդոտի կամ խանգարի Վրաստանի տարածքով անցնող ավանդական հաղորդակցության ուղիների բնականոն աշխատանքին։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է