Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության տվյալները

25.10.2026 18:37
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության տվյալները

Հայաստանի 21 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրողների մասնակցությունը տատանվում է 10,35%-ից մինչև 37,95%-ի միջակայքում:

Ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (37,95%), իսկ ամենացածրը՝ նույն մարզի Ֆիոլետովո համայնքում (10,35%): Բարձր մասնակցություն է արձանագրվել նաև Ծաղկաձորում (32,68%), Շամիրամում (30,36%), Եղեգնաձորում (30,07%) և Մեղրիում (29,95%):

Մյուս համայնքներում պատկերը հետևյալն է․ Արարատի և Արմավիրի մարզերում՝ Արտաշատում քվեարկել է ընտրողների 17,40%-ը, Արմավիրում՝ 17,51%-ը, իսկ Արաքս համայնքում՝ 21,37%-ը։ Գեղարքունիքի մարզում՝ Գավառում մասնակցությունը կազմել է 17,95%, Մարտունիում՝ 20,99%, Վարդենիսում՝ 19,92%։ Կոտայքի մարզում՝ Հրազդանում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 25,54%-ը, Գառնիում՝ 15,10%-ը։ Շիրակի մարզում՝ Ախուրյանում գրանցվել է 20,88% մասնակցություն, Արթիկում՝ 27,76%։ Սյունիքի մարզի Գորիս համայնքում մասնակցության ցուցանիշը հասել է 28,30%-ի։ Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկում քվեարկել է ընտրողների 25,90%-ը, Վայքում՝ 24,97%-ը։ Տավուշի մարզում՝ Դիլիջանում մասնակցությունը կազմել է 18,92%, Իջևանում՝ 19,14%։  

Օրվա ընթացքում ընտրողների ակտիվությունը զգալիորեն աճել է․ Ստեփանավանում մասնակցությունն աճել է 24,89 տոկոսային կետով (13,06%-ից հասնելով 37,95%-ի), Ծաղկաձորում՝ 11,92%-ից մինչև 32,68%, իսկ Եղեգնաձորում՝ 11,39%-ից մինչև 30,07%:


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է