Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

«Գերմանիայի այլընտրանք» կուսակցության վարկանիշը պատմական ռեկորդ է սահմանել՝ հասնելով 30%-ի

04.10.2026 07:24
«Գերմանիայի այլընտրանք» կուսակցության վարկանիշը պատմական ռեկորդ է սահմանել՝ հասնելով 30%-ի

«Գերմանիայի այլընտրանք» (AfD) ծայրահեղ աջակողմյան կուսակցության վարկանիշն առաջին անգամ համանախագահական մակարդակով հասել է 30%-ի, մինչդեռ Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական բլոկի ցուցանիշը նվազել է մինչև պատմական նվազագույնի։ Insa սոցիոլոգիական ինստիտուտի հարցման համաձայն՝ CDU/CSU-ի աջակցությունը մեկ շաբաթում նվազել է 1 տոկոսային կետով՝ հասնելով 18%-ի։

Bild թերթի պատվերով իրականացված հետազոտության համաձայն՝ AfD-ն արդեն 12 տոկոսային կետով առաջ է անցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի բլոկից։

Իշխող կոալիցիայի մաս կազմող Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) վարկանիշը մնացել է անփոփոխ՝ 14%: Նույնքան աջակցություն ունի նաև ընդդիմադիր «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցությունը, որի ցուցանիշը շաբաթվա ընթացքում նվազել է 1 տոկոսային կետով։ Ձախ կուսակցության (Die Linke) վարկանիշը պահպանվել է 10%-ի մակարդակում։ Միևնույն ժամանակ, Սարա Վագենկնեխտի ձախպոպուլիստական դաշինքը (BSW) և Ազատ դեմոկրատական կուսակցությունը (FDP) ստացել են 4-ական տոկոս՝ չհաղթահարելով 5 տոկոսանոց շեմը։

Ստեղծված քաղաքական իրավիճակում երկու կուսակցությունից կազմված կոալիցիայի ձևավորումն գործնականում բացառվում է․ հնարավոր տարբերակ է դիտարկվում CDU/CSU-ի, SPD-ի և «Կանաչների» եռակողմ դաշինքը։


 


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է