Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ

21.09.2026 12:00
Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

«Այս նշանակալի իրադարձությունը՝ ինքնիշխանություն ձեռք բերելու 35-ամյակը, խորհրդանշում է հայերի՝ ազատ և ինքնուրույն զարգացման, իր հարուստ մշակույթի պահպանման ձգտումը»,- ասվում է շնորհավորական ուղերձում։

Նա նշել է, որ այսօր, երբ աշխարհը բախվում է լուրջ մարտահրավերների, հատկապես արժեքավոր են ժամանակի փորձությունն անցած բարեկամական կապերը։

«Մինսկին ու Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև անկեղծ համակրանքը, որը բաց և կառուցողական գործընկերության ամուր հիմքն է»,- ընդգծել է նա՝ հայ ժողովրդին մաղթելով կայունություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է