Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Լրանում է Արցախի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի բացման 59-ամյակը

02.11.2026 10:12
Լրանում է Արցախի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի բացման 59-ամյակը

Նոյեմբերի 1-ին լրանում է Ստեփանակերտում Արցախի գլխավոր Սիմվոլներից մեկի՝ «Մենք ենք, մեր սարերը» (հանրությանը հայտնի որպես «Տատիկ-պապիկ») հուշարձանի բացման 59-ամյակը։

Քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի հեղինակած կարմիր տուֆակերտ կոթողը մարմնավորում է արցախցի տարեց ամուսինների։ Առանց պատվանդանի տեղադրված հուշարձանն այնպիսի տպավորություն է ստեղծում, կարծես արմատներով աճել է հարազատ հողից։

Տասնամյակներ շարունակ «Մենք ենք, մեր սարերը» եղել է Արցախի հայկական ինքնության, անկոտրում ոգու և իր պատմական հողին ժողովրդի անխզելի կապի անփոխարինելի խորհրդանիշը։

Այսօր՝ գրեթե վեց տասնամյակ անց, հուշարձանը շարունակում է կանգուն մնալ Ստեփանակերտում, որը 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Այդուհանդերձ, ազգային հիշողության ու ինքնության խորհրդանիշները չեն կորցնում իրենց նշանակությունը նույնիսկ հայրենի հողում ապրելու հնարավորությունից զրկվելուց հետո։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է