Նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Հետախույզի օրը։ 1992 թվականի հենց այս օրն է, որ կամավորական ջոկատների հիման վրա պաշտոնապես ավարտվել է Հայաստանի զինված ուժերի հետախուզական զորամասի ձևավորման բարդ ու պատասխանատու գործընթացը։
Այսօր լրանում է ՀՀ ԶՈՒ հետախուզական ստորաբաժանումների կազմավորման 34 տարին։ Տասնամյակների ընթացքում հետախուզական զորքերը հանդիսացել են հայկական բանակի ամենամարտունակ, կազմակերպված ու առանցքային օղակներից մեկը՝ անգնահատելի ավանդ ունենալով պետության անվտանգության ապահովման և մարտական խնդիրների լուծման գործում