ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։