ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Երևանում ընթացող COP17 համաժողովի Առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում ողջունել է Երևանյան հռչակագրի ընդունումը՝ այն որակելով որպես բնության պահպանությանն ուղղված բեկումնային քայլ։
Միջազգային կազմակերպության ղեկավարն իր ելույթում հատուկ ընդգծել է Հայաստանի ստանձնած պատասխանատու դերը մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պաշտպանության ոլորտում սահմանված համաշխարհային նպատակներին հասնելու գործում։