Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Մարկո Ռուբիոն պահանջել է Իրանի պատվիրակությունից անհապաղ լքել ԱՄՆ-ը

01.10.2026 13:06
Մարկո Ռուբիոն պահանջել է Իրանի պատվիրակությունից անհապաղ լքել ԱՄՆ-ը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությունից լքել երկիրը՝ բանակցությունների փակուղի մտնելուց հետո։ Երկիրը լքելու պահանջ ներկայացված անձանց թվում է նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արդեն ավարտվել է, իսկ իրանական պատվիրակությունը չափազանց երկար է մնացել ԱՄՆ-ում, այդ պատճառով նրանց մեկնելու ժամանակն է։

Սպիտակ տանը ենթադրում էին, որ կողմերի միջև երկուշաբթի օրվա ընթացքում բանակցություններում առաջընթաց կգրանցվի, սակայն օրվա վերջում պարզ է դարձել, որ գործընթացը հայտնվել է փակուղում։ Նույն երեկոյան ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելությունը, Ռուբիոյի կարգադրությամբ, իրանական կողմին տեղեկացրել է, որ Արաղչիի գլխավորած պատվիրակությունը պետք է անհապաղ հեռանա Նյու Յորքից։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է