Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Մայքլ Ջեքսոնի լեգենդար բաճկոնը կհանվի աճուրդի Աբու Դաբիում

08.10.2026 20:20
Մայքլ Ջեքսոնի լեգենդար բաճկոնը կհանվի աճուրդի Աբու Դաբիում

Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի 1983 թվականի «Thriller» հայտնի տեսահոլովակի սև-կարմիր կաշվե բաճկոնը դեկտեմբերի 7-9-ը կհանվի աճուրդի Աբու Դաբիում։ Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Julien's Auctions աճուրդային տունը։

«Մայքլ Ջեքսոն․ Նորաձևության ժառանգությունը» խորագրով աճուրդում կուլտային բաճկոնի մեկնարկային կամ ակնկալվող գինը սահմանվել է ավելի քան 10 միլիոն դոլար։

Բացի բաճկոնից, աճուրդում կվաճառվեն նաև երգչի բեմական կոստյումները, տեսահոլովակների հագուստներն ու անձնական զգեստները, որոնք ստեղծել են նրա դիզայներներ Դենիս Թոմփքինսը և Մայքլ Բուշը։

Հատկանշական է, որ նույն այս բաճկոնը Julien's Auctions-ը 2011 թվականին Կալիֆոռնիայում վաճառել էր 1,8 միլիոն դոլարով։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է