Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի այցը Հայաստան։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը։