Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր միաձայն արձանագրել է, որ Հայաստանը խախտել է կյանքի իրավունքի և արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի վերաբերյալ կոնվենցիոն պարտավորությունները՝ ծառայության ընթացքում մահացած ժամկետային զինծառայող Ա. Մարգարյանի գործով։
«Մարգարյանն ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 54266/17), Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի և դրա արդյունավետ քննության մասով, 13-րդ հոդվածի՝ արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի իրավունքի մասով, խախտումներ։