Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Միկրոավտոբուսը կողաշրջվել է․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

21.09.2026 00:45
Միկրոավտոբուսը կողաշրջվել է․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21։59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և Ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:

«Այս պահին միկրոավտոբուսի վարորդն ու բոլոր ուղևորները մարզային բժշկական կենտրոնում անցնում են անհրաժեշտ հետազոտություններ: Նախնական գնահատականով՝ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- նշվում է հաղորդագրությունում։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է