Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել

09.10.2026 18:56
Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ։

Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են հայ-թուրքական երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության ընթացիկ զարգացումների, ինչպես նաև միջազգային ու բազմակողմ հարթակներում առկա օրակարգային խնդիրների շուրջ։

Թուրքիայի հետ հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման մասին հայտարարությունների ֆոնին նմանատիպ պարբերական շփումները դեռևս չեն տալիս շոշափելի արդյունքներ, իսկ պաշտոնական Երևանը շարունակում է բավարարվել ընդհանրական ու ձևական հաղորդագրություններով՝ հանրությունից ծածուկ պահելով բանակցությունների իրական բովանդակությունը։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է