Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է PISA միջազգային գնահատման արդյունքներին, որոնց համաձայն՝ հայաստանցի 15-ամյա աշակերտների արդյունքները մաթեմատիկայից, բնագիտությունից և ընթերցանությունից միջազգային միջինից ցածր են եղել։
Վարչապետը նշել է, որ 2021 թվականից իրականացվում է 300 դպրոցների կառուցման և վերակառուցման ծրագիր, որին պետք է հաջորդի ևս 300 դպրոցի ծրագիր։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հետազոտությանը մասնակցել է շուրջ 7000 աշակերտ 295 դպրոցից, իսկ հաջորդ գնահատման փուլը նախատեսված է 2029 թվականին։