Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը քննարկում է անցկացրել հաշվառման և քննությունների ծառայությունների արդիականացման վերաբերյալ։
Նախարարը նշել է, որ տեխնիկական բարեփոխումներին զուգահեռ անհրաժեշտ է վերանայել գործող ընթացակարգերն ու տրամաբանությունը՝ ծառայությունները դարձնելով ավելի հարմար քաղաքացիների համար։
Գերատեսչությունը նախատեսում է մոտեցնել հին և նոր համակարգերի միջև եղած տարբերությունները և բարելավել քաղաքացիների հետ աշխատանքի որակը։