Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիային 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո օգնության համար

12.09.2026 08:50
Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիային 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո օգնության համար

Պրահայում Վահագն Խաչատուրյանը հանդիպել է չեխ փրկարարների և մարդասիրական օգնության կազմակերպիչների հետ։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Չեխիայի նախագահ Պետր Պավելը մասնակցել են 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանին ցուցաբերված չեխական օգնությանը նվիրված միջոցառմանը։

Միջոցառմանը մասնակցել են նաև այն չեխ փրկարարները, որոնք ժամանակին աշխատել են Հայաստանում, և մարդասիրական հանգանակություններ կազմակերպած կառույցների ներկայացուցիչները։

Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել օգնության համար, իսկ չեխ փրկարարները նրան հանձնել են Չեխ փրկարարների շքանշանը՝ որպես բարեկամության և համերաշխության խորհրդանիշ։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է