Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին

12.09.2026 08:50
Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին

Քննարկվել են անդրսահմանային հանցավորության, հետախուզման և արտահանձնման ոլորտներում համագործակցության հարցերը։

Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Վալդեսի Ուրկիզայի հետ։

Կողմերը քննարկել են միջազգային հանցավորության դեմ պայքարը, հետախուզվող անձանց հայտնաբերումը և արտահանձնման գործընթացների արդյունավետության բարձրացումը։

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև կառույցների միջև արագ ու անվտանգ տեղեկատվական փոխանակման հնարավորություններին։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է