Լեհաստան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Լեհաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վեսլավ Կուկուլայի հետ։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի համագործակցության զարգացման ու ընդլայնման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Հանդիպմանը մասնակցել է նաև Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։