Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հնագետները տապանաքար են հայտնաբերել Հին Խնձորեսկի 17-րդ դարի եկեղեցում

12.09.2026 08:50
Հնագետները տապանաքար են հայտնաբերել Հին Խնձորեսկի 17-րդ դարի եկեղեցում

Գտածոն հայտնաբերվել է Անապատ եկեղեցու խորանի դիմաց և թվագրվում է 1729 թվականով։

Հին Խնձորեսկի 17-րդ դարի Անապատ եկեղեցու տարածքում կատարվող պեղումների ժամանակ հնագետները տապանաքար են հայտնաբերել։

Տապանաքարի վրա պահպանված արձանագրության համաձայն՝ այնտեղ թաղված է Խաչատուր վարդապետը և աստվածաբանը, իսկ թվականը 1729-ն է։

Միջնադարում Անապատ եկեղեցին եղել է ձեռագրերի ստեղծման և հոգևոր մշակույթի կարևոր կենտրոններից մեկը։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է