Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Գարեգին Բ-ի գործը վերադարձել է Արմավիրի դատարան. նիստը նշանակվել է սեպտեմբերի 18-ին

12.09.2026 08:50
Գարեգին Բ-ի գործը վերադարձել է Արմավիրի դատարան. նիստը նշանակվել է սեպտեմբերի 18-ին

Գործի ընդդատության հարցից հետո դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել է վարույթ ընդունել գործը։

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Գարեգին Բ-ի և վեց հոգևորականների մասնակցությամբ քրեական գործը։

Նախնական դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին։ Ավելի վաղ գործը ուղարկվել էր Երևան՝ ընդդատության հարցի պատճառով։

Վճռաբեկ դատարանը նշել էր, որ գործի ընդդատությունը որոշելիս Կաթողիկոսի մեղադրանքը չի կարող առանձնացվել մյուս մեղադրյալների գործերից։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է