Երևանի ավագանին քննարկում է երթևեկության կառավարման կենտրոն ստեղծելու նախագիծը։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ կենտրոնը պետք է ձևավորի երթևեկության տվյալների միասնական պահոց և օգնի որոշումներ ընդունել հանրային տրանսպորտի ու ճանապարհային հոսքերի կառավարման հարցերում։
Նախատեսվում է նաև տեղադրել երթևեկության հոսքերը հաշվարկող տեսախցիկներ և ավարտին հասցնել լուսացույցային ենթակառուցվածքի գույքագրումը։