Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում պաշտպանել է խոշորացված դպրոցների ծրագիրը՝ նշելով, որ որոշ փոքր բնակավայրերի դպրոցներում դժվար է ապահովել լիարժեք կրթական գործընթաց։
Նրա խոսքով՝ ծրագիրը նախատեսում է մի քանի գյուղերի երեխաների ուսուցումը կազմակերպել մեկ ավելի լավ հագեցած դպրոցում, իսկ տեղափոխումը ապահովել պետության հաշվին։
Ծրագրի շրջանակում ավելի քան 180 փոքր դպրոցների աշակերտների կրթությունը նախատեսվում է կենտրոնացնել շուրջ 100 խոշորացված կրթական հաստատություններում։